Տղամարդը եղանակի տեսության շնորհիվ պարզել է հարազատ եղբոր գոյության մասին

ԱՄՆ Կալիֆոռնիայում տղամարդը եղանակի տեսության շնորհիվ պարզել է եղբոր գոյության մասին և վերամիավորվել նրա հետ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Ռենդի Ուեյթսը պատմել է, որ մի օր եղանակի տեսությունը դիտելիս նկատել է Էդդի Ուեյթս անունով մի տղամարդու, ումից հարցազրույց էին վերցնում։ Ամերիկացին զանգահարել է դստերը և խնդրել, որ գտնի իր անվանակցին։ «Ես տեսա Էդդիի դիմագծերը և հասկացա, որ նա աչքերով իսկապես շատ նման է իմ հորը։ Ես ուսումնասիրություն սկսեցի, գտա նրա անունը, հետազոտեցի այն ամենը, ինչ կարող էի», — բացատրել է աղջիկը:

Արդյունքում պարզվեց, որ Էդին Ռենդիի եղբայրն է։ Տղամարդիկ զանգահարել են իրար և փոխանակվել լուսանկարներով։ Էդդիի շնորհիվ նրա եղբայրը վերջապես կարողացավ տեսնել, թե ինչպիսի տեսք ունի իրենց հայրը, ում նա երբեք չի հանդիպել։ Նամակագրությամբ ու հեռախոսով շփվելուց հետո հարազատները հանդիպել են անձամբ կիրակի օրը՝ փետրվարի 6-ին։

Պարզվել է, որ եղբայրները մեծացել են իրարից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա։ «Այս ամենն անիրական է թվում: Ես ունեմ ոչ միայն եղբայր, այլ նաև ընտանիք, որի գոյության մասին չէի էլ կասկածում։ Ուղղակի աննկարագրելի է։ Դա անհավատալի է», — խոստովանել է Ռենդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ