Լիլիթ Մակունցը «Մխիթար Գոշ» պետական պարգև է հանձնել Ջիմ Կոստային

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 7-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ։

Մակունցը կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ