Լեզվի կոմիտեն պահանջում է պատասխանատվության ենթարկել «Զիլլի» հագուստի և կոշիկի սրահի սեփականատիրոջը

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ «ՌՈՄԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ի՝ ընկերությանը պատկանող «Զիլլի» հագուստի և կոշիկի սրահի ցուցանակները ոչ հայերեն ձևավորելու համար։

Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանը նաև բավարարել է հայցվորի միջնորդությունը ու թույլատրել է «Ռոմա Սթայլ» ՍՊ ընկերությանը պատկանող, Բաղրամյան պողոտա 58/77 հասցեում գործող խանութի ճակատային մասում, մուտքի վերևում տեղադրված, «Զիլլի» (ZILLI) և մուտքից աջ՝

լուսամուտախորշի վերին հատվածում, տեղադրված «ԴԸ ՖԱՅՆԻՍԹ ԳԱՐՄԸՆԹ ՖՈՐ ՄԵՆ ԻՆ ԴԸ ՎՈՐԼԴ» (THE FINEST GARMENT FOR MEN IN THE WORLD) ոչ հայերեն՝ միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով արձանագրված վարչական իրավախախտման կատարման դեպքն ապացուցելու համար ցուցանակների լուսանկարները, որպես իրեղեն ապացույցներ, դատարանի հետազոտմանը ներկայացնելը:

Գործը մակագրվել է դատավոր Արմեն Ներսիսյանին, դատաքննության օր է նշանակվել ապրիլի 7-ը։

Նշենք, որ «ՌՈՄԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ի տնօրենը Սամվել Վարդանյանն է, որին է պատկանում նաև «Ռոմա» հագուստի և կոշիկի սրահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ