Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցի 25 հասցեի դիմաց բախվել են

Արարատի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Նվեր Զ-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի և 63-ամյա Ռաֆիկ Մ-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ռաֆիկ Մ-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Անահիտ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ