![]()
Փետրվարի 3-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ մոտ 100 հազար դրամ էր:
Գաղտնի հափշտակությունը բացահայտվել է հաղորդումից րոպեներ անց՝ քրեական հետախույզների արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ:
Անհետաձգելի միջոցառումներով նրանք պարզել են, որ տուժողի դրամապանակը գողացել է Երևանում հաշվառված 65-ամյա մի կին: Ժամը 17-ի սահմաններում կասկածվողը Ապարան քաղաքի Գայի փողոցում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Սպիտակի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
![]()