«Տասը տարի միասին»․ Անահիտ Կիրակոսյանի լուսանկարները ամուսնու հետ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը իր Instagram-ի էջում հրապարակել է ամուսնու հետ լուսանկարներ և գրել․

 «Սեր …Շնորհավոր մեր օրը…Տասը տարի միասին…Վարդե հարսանիք ….»

Անահիտ Ալեքսանդրի Կիրակոսյան (ապրիլի 28, 1990, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի։ Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի։

Հաճախել է Հունան Ավետիսյանի անվան 74-րդ միջնակարգ դպրոցը։ 2007 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։ 2007 թվականից սկսել է աշխատել պետական կամերային երաժշտական թատրոնում որպես դերասանուհի։ 2010 թվականին «Միր» հեռուստաընկերության կազմակերպած միջազգային մրցույթին Անահիտը լավագույն էմոցիոնալ կատարման համար արժանացել է մրցանակի։

2012 թվականի փետրվարի 6-ին Անահիտն ամուսնացել է։ Ունի չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ