![]()
Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է լինելու նաև փոխքաղաքապետների նշանակման հարցը: Երևանի քաղաքապետի տեղակալների պաշտոնում
առաջադրված են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Ավագանու նիստը կկայանա փետրվարի 8-ին:
![]()