![]()
Ֆրանսիացիները խոստովանում են, որ բոլոր տեսակի ապրանքների գների արագ բարձրացումը ստիպում է վերանայել իրենց բյուջեն, հաղորդում է France 2-ը:
Ինչպես պատմում են նրանք, վառելիքի գնի բարձրացումը ստիպում է ոմանց հրաժարվել մեքենայի օգտագործումից, իսկ ապրանքների գների բարձրացումը՝ ընտրել ոչ լավագույն որակի ապրանքներ:
Միեւնույն ժամանակ, հեռուստաալիքի հետ հարցազրույց տված մարդիկ նշում են, որ իրենց աշխատավարձը շատ բարձրացել, սակայն իրենց բյուջեն շարունակում է կրճատվել, առաջին հերթին՝ էներգետիկ ծախսերի պատճառով:
Մարդիկ ստացել են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վճարման գրաֆիկը եւ պարզել, որ վերջին ամսում դրանք 30 տոկոսով բարձրացել են:
Վառելիքը թանկացել է 2 եվրոյով, ինչի պատճառով մարդիկ հրաժարվել են սեփական մենքենաներից:
Ֆրանսիացիները խոստովանել են, որ հրաժարվում են ռեստորաններ, բարեր հաճախելուց, դրա փոխարեն ժամանակը անց են կացնում ոչ ծախսատար զբաղմունքով՝ այգիներում և փողոցներում զբոսնելով:
![]()