Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։

Ա յս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը հետևել է Թուրքիայի փոխնախագահի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի ֆորումին։

Դիվանագիտական այդ հանդիպման հրավերն ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Թուրքիայի հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ