![]()
Փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան գրեթե 3 ժամից ավելի Երևան-Մեղրի ավտոճանապարհի 193-րդ կմ հատվածում՝ Արարատի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող ավտոճանապարհի Ելփինի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել: Առավոտը ժամը 9:30-ից մոտ 3 ժամից ավելի բարձիթողի վիճակ էր տիրում: Եղեգնաձորի ճանշինի պատասխանատուները ասես արջի քուն մտած լինեն:
Հետաքրքիր է, եթե տենդերը շահել եք ու պետության ու ժողովրդի առաջ պարտավորվել եք աշխատանքները կատարել առանց թերությունների, այդ դեպքում՝ ինչու է նման քաոսային վիճակ տիրում: Ո՞վ է տեսել՝ 3 ժամից ավելի սպասենք, թե պետք է Եղեգնաձորի ճանշինը իրենց ղեկավարի հետ բարեհաճեն ու մաքրեն ճանապարհը մերկասառույցից, մշակման աշխատանքներ կատարեն: Ոչ մի գրամ աղ ու ավազ լցված չի:
Բարոյական օգնություն ստացել ենք միայն Եղեգնաձորի հրշեջներից ու ճանապարհային ոստիկաններից»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
![]()