Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Կոտայքի մարզում տեղում է ձյուն։

Ըստ աղբյուրի՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ