ՀՀ կառավարությունը 2022 թվականի բյուջեից Շիրակի մարզպետարանին 348 մլն 310 հազար դրամ է հատկացրել

ՀՀ կառավարությունը 2022 թվականի բյուջեից Շիրակի մարզպետարանին հատկացրել է 348 մլն 310 հազար դրամ՝ 2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Գյումրու երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 740 մլն 325 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 296 մլն 130 հազար դրամ։

Արթիկ համայնքի Պռոշյան փողոցի, Տուֆագործների 1-ին նրբանցքի և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգման՝ ասֆալտապատման ծրագիրը 130 մլն 449 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է՝ 52մլն 179 հազար դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ