Վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե երբ կընտրվի նախագահը

Կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանը ԱԺ 65 պատգամավորների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ Նա նշեց, որ դա որոշակի վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել, այլ նաև կընտրվի նախագահի պաշտոնում։

«Էս պահին չեմ շնորհավորում։ Երևի պատեհ չի առաջադրվելու առթիվ շնորհավորել, պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել։ Հույս ունեմ, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք ԲՏԱ պաշտոնում Ձեր դերակատարումը և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով միասին աշխատել Կառավարությունում»,-նշեց նա։

Վահագն Խաչատուրյանը ի պատասխան շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունը առաջադրելու համար ու նշեց, որ կաշխատի ավարտին հասցնել աշխատանքները նախարարությունում։

Փաշինյանի խոսքով՝ առնվազն 2-րդ փուլում Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ կունենա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ