Փաշինյանը սեպ է խրել հողահանձնման եռակողմ բանավոր պայմանավորվածության մեջ․ քառօրյա պատերազմը կանգնեցվել է ինչ-որ խոստումների դիմաց

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արդյոք Սերժ Սարգսյանը հաստատում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի սկանդալային հայտարարությունը, որ քառօրյա պատերազմը կանգնեցվել է ինչ-որ խոստումների դիմաց։

Այդ դեպքում ինչում է կայացել Իլհամ Ալիեւի, Վլադիմիր Պուտինի հետ նրա պայմանավորվածությունը? Արդյոք 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սերգեյ Լավրովն այդ պայմանավորվածությունն էր ակնարկում?, երբ ասում էր, թե «հայկական կողմը գիտեր, որ վաղ թե շուտ այդ շրջանները Ադրբեջանին պետք է վերադարձնի»…

Եթե դա էր Նիկոլ Փաշինյանին թողած Սերժ Սարգսյանի «բանակցային ժառանգությունն ու կետը», այդ դեպքում երբ ՀՀԿ-ն մեծից փոքր մի կողմից Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր «հողերը տալու մեջ», կարծեք թե Սերժ Սարգսյանի «բանավոր պայմանավորվածությունները» կատարելու մեջ, մյուս կողմից պահանջում էր բանակցությունները շարունակել իրենց թողած կետից, ուզում էր, որ հողերը տրվեն, թե չտրվեն?

Փաշինյանը կատարի, թե չկատարի Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունների կատարումը? Ի վերջո ինչ էին ուզում? Երբ Սերս Սարգսյանը պատերազմից անմիջապես հետո հայտարարում էր, որ եթե չլիներ հեղափոխությունը, ինքը Լավրովի պլանով կլուծեր Արցախի հարցը, իսկ այ Փաշինյանը դեմ է եղել Լավրովի պլանին, ակնարկում էր, որ Փաշինյանը սեպ է խրել հողահանձնման եռակողմ բանավոր պայմանավորվածության մեջ?

Օգոստոսին ու սեպտեմբերին’ պատերազմից առաջ ումից էր տրտնջում Ալիեւ, թե իրեն խոստացել ու խաբել են և շրջանների «դեօկուպացիա» տեղի չի ունենում։ Տրտնջում էր Սերժ Սարգսյանից, թե Նիկոլ Փաշինյանից?

Եթե Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգության ու աղետի տակ այսքան կեղտ ու անպատասխան մութ հարցեր կան, ինչ հեքիաթ էր պատմում Սերժ Սարգսյանի ցկյանս տանդեմ Ռոբերտ Քոչարյանը?, երբ ասում էր, թե Հայաստանն ու նրա իշխանությունները Տավուշյան էսկալացիայով ու Ստեփանակերտյան «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ սադրեցին պատերազմը, և որ եթե ինքը լիներ իշխանություն, հույս կտար Ալիևին… Ինչու պետք է այս ամբողջ նորմի համար դաժան գին վճարեին մի ողջ ազգ ու սերունդ?

Ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը?

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ