![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր պաշտոնապես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է նախագահի պաշտոնում:
Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին խորհրդարանի աշխատակազմից:
Թեկնածուներ առաջադրելու համար քաղաքական ուժերը 4 օր ժամանակ ունեն: Մայր օրենքով՝ երկրի նոր նախագահին ընտրելու է խորհրդարանը:
Պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է արտահերթ ընտրություն:
Նախագահի պաշտոնը թափուր է փետրվարի 1-ից:
![]()