Վայոց Ձորի մարզում իրանցին հեղուկ գազի ցիստեռնով տապալել է երկաթե արգելապատնեշներն ու հայտնվել բնակչի այգում

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Իրանի Ւսլամական Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Այդին Սաֆարալիզադեն իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է

եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մոտ 100 մետր երկաթե արգելապատնեշներին, տապալել դրանք և հայտնվել բնակչին պատկանող այգում, վնասելով մեծ թվով պտղատու ծառեր, այդ թվում՝ ընկուզենիներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով կցորդիչի վրա տեղադրված մի քանի տոննա կշռով հեղուկ գազով բարձված հսկայական ցիստեռնը ավտոմեքենայի վրայից պոկվել է:

Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ