![]()
Գեղարքունիքի մարզի բուժհաստություններում 2022 թվականի հունվար ամսին լույս աշխարհ են եկել 112 երեխա՝ 58 տղա եւ 54 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը,
23 երեխա՝ Գավառի, 22 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 17 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 7 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2021 թվականի
նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 172 երեխա։
![]()