![]()
Փետրվարի 8-ին Երեւանի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստն է սպասվում: Օրակարգում 16 հարց է, որից մեկը Արցախին երաժշտական գործիքներ նվիրաբերելու մասին է:
Երեւանի ավագանու քննարկման է ներկայացվել Երեւան համայնքի սեփականություն համարվող երաժշտական գործիքները նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում օգտագործելու նպատակով: Նախագծում նաեւ նշված է երաժշտական գործիքների ընդհանուր հաշվեկշռային արժեքը՝ 7611.0 հազար դրամ:
Նվիրատվության է ներկայացված ընդհանուր 51 երաժշտական գործիք:
![]()