![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ փետրվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ՝ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացույցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 26-ին:
![]()