«Այս վիճակից մենք դուրս ենք գալու, երբեք չվհատվե՜ք, ավելի վատ վիճակներ են եղել». Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության վարչությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։

Բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այցելել է N զորամաս։

Հայկական հեղափոխությունից և Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ անդամներ և այլ ազատամարտիկներ առաջարկել էին Սասուն Միքայելյանին առաջադրել իր թեկնածությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում, սակայն վերջինս հրապարակայնորեն կտրականապես հրաժարվել էր այդ գաղափարից։

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Միքայելյանը առաջադրել է իր թեկնածությունը, ապա՝ 2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է վարչության նախագահ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ