Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թողարկել է համեմունքների շարք, որը ներառում է նաև կետչուպ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թողարկել է համեմունքների շարք, որը ներառում է նաև կետչուպ և շագանակագույն սոուս (նման է սթեյքի սոուսին): Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Նշվում է, որ անհրաժեշտ բաղադրիչներն աճեցվում են Նորֆոլկ կոմսությունում գտնվող Սանդրինգհեմ կալվածքի տարածքում։

Կետչուպը, որը բորոշվում է որպես «կատարյալ նախաճաշի կամ օրվա ցանկացած ժամի համար», համեմված է արմավով, խնձորի հյութով և համեմունքներով, մինչդեռ շագանակագույն սոուսը պարունակում է քացախ և խոտաբույսեր:

Համեղ սոուսների թողարկման մեկնարկի ամսաթիվը դեռ պետք է հայտարարվի, և դրանք դեռ հասանելի չեն Sandringham Estate առցանց խանութից գնելու համար: Հայտնի է, որ արքայական համեմունքի մեկ տարայի համար պետք է վճարել մոտ տասը դոլար։

Հրատարակությունը հիշեցրել է, որ 2020 թվականին Բուքինգհեմյան պալատը թողարկել էր սեփական ջին, իսկ անցյալ տարի թագուհին հաստատել էր գարեջրի վաճառքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ