![]()
44-օրյա պատերազմի հետևանքով տուն-տեղ կորցրած 21 000 արցախցի՝ մոտ 5400 ընտանիք, շարունակում է ապրել Հայաստանում: Արցախի օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ Արցախ վերադարձի հիմնական հոսքը՝ 70 000 ից ավելի մարդ, եղել է պատերազմից անմիջապես հետո՝ 2020-ի դեկտեմբեր-2021-ի հունվարին:
Եվս 4 հազար արցախցի վերադարձել է փետրվարին: Դրանից հետո պատկերը նկատելի չի փոխվում: Օպերատիվ շտաբում օրերս բացվել է բնակարանային հարցերի բաժին, որն ընդունում է բնակարան ստանալու հերթագրման դիմումները:
Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Ի դեպ՝ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Արցախի ամբողջ տարածքում: 100 ընտանիք բնակարան է ստացել 2021-ի դեկտեմբերին, 300 ը՝ այս ամիս: 2 862 բնակարանի շինարարություն ընթացքի մեջ է: 467 բնակարան էլ նախատեսում են ձեռք բերել ազատ բնակֆոնդից:
![]()