![]()
Հունվարի 30-ին զինված ուժերի մի շարք զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։
Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
![]()