Գողացել են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը. կան բերման ենթարկվածներ

Հունվարի 19-ի գիշերը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք գողանում են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նրանք արագ արձագանքել ու տղամարդկանց բռնել են հենց գողության պահին։ Վարդենիսում, Սոթք և Ակունք գյուղերում բնակվող տղամարդիկ բերման են ենթարկվել բաժին։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են կացին ու հոսանքալարի փաթույթներ, որոնք առգրավվել են։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածները անցյալ տարի էլ էին հոսանքալարեր գողացել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ