Բենզալցակայանի դիմաց բախվել են ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիվա»-ն գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են «Kia Optima», «Hyundai», «ВАЗ 2121» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:

Վթարի հետևանքով «Niva»-ն գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ