![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իր կարծիքով կիսանախագահական կառավարման համակարգի չպետք է անցնի ՀՀ-ն։
«2018-ի հեղափոխությունից հետո շատերն էին ինձ համոզում, որ գնանք Սահմանադրական փոփոխությունների։ Ես դեմ եմ արտահայտվել դրան մի նկատառումով, որ խորհրդարանական կառավարման համակարգը նոր է, և պետք է դրան հնարավորություն տալ։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատ կային կարծիքներ, որ կառավարման համակարգի պատճառով էր մեր ձախողումները։ Այդ ժամանակ մտածում էի արդեն սրա մասին լրջորեն։
Բայց, երբ ընտրություններից հետո մենք երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք, և մեզ հաջողվեց ժողովրդավար ընտրություններ անցկացնել, ես հասկացա, որ եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք, մեծ էր հավանականությունը, որ մենք շատ լուրջ ցնցումների միջով կանցնեինք ու ճգնաժամն էլ ավելի կխորանար»,-ասաց վարչապետը։
![]()