![]()
Երեւանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ, քննարկվում է նաեւ տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունները: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Երեւանյան լճի մաքրման ծրագրով նախորդ տարի աշխատանքներ են տարվել եղեգները չորացնելու համար: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի»,-հավելեց քաղաքապետը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայկակն ժամանակ»-ը անդրադարձել էր Երեւանյան լճի անմաքուր վիճակին: Արհեստական ջրամբարը տեւական ժամանակ կեղտով էր պատված: Լճի բոլոր կողմերում աղբ էր, ջրի մակերեսին էլ պլաստմասե շշեր են լողում: Սրանից որոշ ժամանակ առաջ էլ Երեւանյան լիճ արհեստական ջրամբարը մասամբ ցամաքել էր: Դրա վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ լճի մակարդակն իջեցվել էր՝ ցանցը մաքրելու եւ ջրի լիարժեք թողունակությունն ապահովելու նպատակով: Այն պատված է եղել տիղմով՝ թույլ չտալով, որ ջրթող իրականացվի: Այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ավարտվել էին, իրականացվել էր նաեւ ջրալցումը (ջրի ամբարումը):
![]()