Ադրբեջանում հերթական զինծառայողն է մահացել «ոչ մարտական ​​պայմաններում»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բաքվի կայազորի N զորամասում ծառայող ադրբեջանցի զինծառայող Ասիֆ Մահերամզադեի ոչ մարտական ​​պայմաններում մահվան մասին։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող Ռազգուլիև Ռամիզ Խագանին ինքնասպան է եղել Բաքվի սահմանապահ ծառայության պետական հոսպիտալում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ