Գերեզմանի համար անվճար տրամադրվող տարածքից բացի գումարի դիմաց հողակտոր ձեռք բերելն արգելվում է

Քաղաքացիներն այլևս հնարավորություն չեն ունենա գերեզմանի համար անվճար տրամադրվող տարածքից բացի գումարի դիմաց հողակտոր ձեռք բերել: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:

Միայն Երևանում 21 գերեզմանատուն կա, որից մասնակի փակ են 10-ը: Հայաստանում այսօր ամբողջովին փակ գերեզմանատներ չկան:

Հանրապետությունում կա 1700 գերեզմանատուն, որից մասնակի փակ են 1070-ը: Նման դեպքում հուղարկավորությունները թույլատրվում են միայն ընտանեկան գերեզմաններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ