Արփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկ»՝ Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղկի լուսանկարին և դրա վերաբերյալ հնչող քննադություններին:

Խոսնակը հիշեցրել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

«Տիկին Դավոյանն արդեն տեղյակ է խնդրի վերաբերյալ և պատրաստակամ է այսուհետ անձամբ հետևողական լինել տեսչական մարմնի աշխատանքի նկատմամբ: Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում: Տեղեկացնեմ նաև, որ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերի ժամանակ հաճախ պարզվում է, որ փողոցներում վաճառվող ծաղիկները հավաքված են ոչ թե բնության գրկից, այլ աճեցված են ջերմոցներում»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ