![]()
Մինչև տարեվերջ Արմավիրի Արևիկ համայնքը նոր մանկապարտեզ կունենա: Վթարային նախկին շենքը քանդել, տեղում նորը՝ մոդուլայինն են կառուցում:
Մոդուլային տիպի նախակրթարանների շարքում սա առաջինն է Հայաստանում: Հավաքվում է արագ, մետաղական կոնստրուկցիաներով, պատերն էլ ոչ թե քարից կամ փայտից են, այլ նոր դետալներից:
Շինարարները մետաղի հետ կռիվ են տալիս նույնիսկ զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում: Ցրտի հարվածները մեղմելու համար ժամանակ առ ժամանակ էլեկտրական վառարանն են միացնում, որ ձեռքերը տաքացնեն, գործն առաջ տանեն:
Զոդողների մի մասը նախկինում արտագնա աշխատանքով էր գումար վաստակում: Իսկ հիմա շատերը, այդ թվում՝ Աշոտ Բաղդասարյանը իր երեք տղաների հետ, մոռացել է խոպանի ճամփան:
![]()