Բորտուղեկցորդուհիներին հնարավոր է պլաստիկ ձեռնաշղթաներ և նեյլոնե գոտիներ տրամադրվեն՝ իրավախախտ ուղևորներին զսպելու համար

Տրանսպորտի նախարարությունն առաջարկում է բորտուղեկցորդներին տրամադրել իրավախախտ քաղաքացիներին զսպող հատուկ միջոցներ, մասնավորապես՝ պլաստիկ ձեռնաշղթաներ և նեյլոնե գոտիներ։ Այս մասին հայտնում են ՌԴ տրանսպորտի նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Համապատասխան օրենքի նախագիծը մշակվել է նախարարության կողմից և հրապարակվել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պորտալում։

«Որպես այդպիսի միջոց առաջարկվում է ինքնաթիռը հագեցնել պլաստմասե ձեռնաշղթաներով, ինչպես նաև նեյլոնե գոտիներով: Այս միջոցը կկանխի իրավախախտ քաղաքացու հետագա անօրինական գործողությունները»,- նշվում է ՌԴ կառավարության որոշման նախագծում։

Նշվում է, որ բորտուղեկցորդուհիները պետք է մշտական ​​հսկողության տակ պահեն այն անձանց, որոնց նկատմամբ կիրառում են զսպող սարքեր: Թռիչքի հետո անձնակազմի անդամները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները պետք է իրավախախտ քաղաքացուն հանձնեն իրավապահ մարմիններին։

Տրանսպորտի նախարարությունից հավելում են, որ մինչև որոշման նախագծի ընդունումը օրենքով սահմանված կարգով այն կանցնի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ