![]()
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այսօր ստուգայցեր են իրականացրել առևտրի օբյեկտներում:
Այս մասին տեղեկացնում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:
Ստուգայցի արդյունքում որոշ օրինազանց տնտեսվարողներ տուգանվել են:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:
![]()