Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ

ՀՀ ազգային ժողովը Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին ընտրվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում:

ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Թե՛ Հակոբ Հակոբյանը, թե՛ Արթուր Մանուկյանը ստացել էին 68 կողմ ձայներ:

Նրանք երդմամբ ստանձնել են անդամի պաշտոնները:

Նրանց թեկնածությունները ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ