![]()
Այսօր Հայաստանն ու Հունաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին նշված է Հայաստանի արտգործնախարարության՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Երեք տասնամյակների ընթացքում երկու եղբայրական ժողովուրդների միջև բազմադարյան ավանդական բարեկամական հարաբերություններն ընդլայնվել և վերաճել են սերտ գործընկերության՝ ի շահ մեր երկրների»,- ասված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ մայրցամաքային Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով՝ ի նշան Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի։
![]()