«Քոչարյանի թերարժեքության բարդույթը գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանից»․Վահագն Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Մանուկյանի թեկնածությունը:

Արթուր Մանուկյանի կենսագրությունն ու աշխատանքային բազմափորձ ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականին, նա մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի եւ կինոյի արտիստ, եղել է ԱԺ պատգամավոր:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունվարի 21-ի նիստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ