![]()
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են։
Ճանապարհաշինական կազմակերպությունները կատարում են մաքրման աշխատանքներ:
Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհի 《Բովուրխանի》 ոլորաններում, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն ճանապարհահատվածի 《Ցեխ ձոր》կոչվող տեղանքում, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու Լիսագորի տարածքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում` տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝
դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
![]()