![]()
Ազգային ժողովն աշխատանքը սկսեց բնապահպանական նախագծի քննարկմամբ:
Շրջակա միջավայրի նախարարն առաջարկում է օզոնաքայքայիչ մի շարք նյութերի ներմուծման և իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել 2 տոկոս:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օտարերկրյա ներդրողների գործունեությունը հեշտացնող նախագծով էր օրենսդիր եկել, սակայն խորհրդարանի 2-րդ ուժը շեղվեց օրակարգային թեմայից:
Ազգային Ժողովը նաև փակ-գաղտնի քվեարկությամբ, 65 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ընտրեց Հովհաննես Խաչատրյանին: Նրա թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջարկել՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
![]()