Հայաստանում ստեղծվում է դրամական փոխանցումների ազգային համակարգ՝ STAK Money Transfer

Հայաստանում ստեղծվում է դրամական փոխանցումների ազգային համակարգ` STAK Money Transfer: Այն թույլ կտա առանց բանկային հաշիվ բացելու դրամական փոխանցումներ իրականացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Ի՞նչ է սա ենթադրում: Եթե այսօր երկրից երկիր փոխանցումը և գումարի ստացման պրոցեսը որոշակի ժամանակ է պահանջում, ապա «Ստակին» միանալու դեպքում նման խնդիր չի առաջանա:

էական չէ, թե ձեր փոխանցումը որքան ժամանակում հասցեատիրոջը կհասնի, փոխանցումից անմիջապես հետո դուք կստանաք կոդ, այն կտրամադրեք գումարը ստացողին և նա նույն վայրկյանին կարող է բանկից ստանալ գումարը:

Համակարգին միացել է հայաստանյան 17 բանկից 13-ը: Իսկ «Ստակ» անունը վերցված է հին կտակարանից, որը նշանակում է փող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ