«ՀՀ վարչապետը ձեր պասի կարիքը չունի. բազմաթիվ մեր նախադասություններից ձեր հոնքերը կբարձրանան»․ Փաշինյանի պատասխանը՝ Ղազինյանին

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նշանակելու մասին որոշումը կայացրել եմ ես:

Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», — Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` կա՞ արդյոք գրավոր փաստաթուղթ, և ո՞վ է պատասխանատու Ռուբինյանի հնարավոր քայլերի, գործողությունների համար։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ անկախ նրանից` ով կբանակցի, ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը:

«Ես Ռուբեն Ռուբինյանին օժտել եմ այդ լիազորություններով` հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեմ: Ես այդպես վարվել եմ, որ հանկարծ մի թաքնված, գաղտնի կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա ու զեկուցի, ասենք, այլ երկրների ազդեցության գործակալներին: Ես եմ կրում պատասխանատվությունը, լիազորել եմ ու կրելու եմ պատասխանատվությունը», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ