![]()
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս:
Նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական զարգացումներն ի շահ շրջակա միջավայրի պահպանության օգտագործելու կարևորության մասին:
![]()