Հունվարի 11-ին վիրավորված զինծառայողների վիճակի մասին ՊՆ-ն նոր մանրամասներ է հաղորդել

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է, «Լուրերին» տեղեկացրել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանը։

«Երկուսի վիճակն էլ ներկայումս կայուն է, բուժում են ստանում հոսպիտալներում: Վիրավորներից մեկը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրահատության է ենթարկվել, հետվիրահատական շրջան է անցնում, կայուն է վիճակը։

Մյուս վիրավոր զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, գտնվում է Վարդենիսի կայազորային հոսպիտալում, բուժումը շարունակում է այնտեղ»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ