![]()
Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են «սխալ հաշվարկների համար»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Քերոբյանը հետգրությամբ հավելել է, որ իր ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր:
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանն անդրադարձել էր երկնիշ տնտեսական աճի մասին իր արած պնդումներին և դրա վերաբերյալ հնչող քննադատություններին՝ ասելով, որ դրանով ինքը կարիք ուներ առաջին հերթին մարդկանց մոտ արթնացնել հույս առ այն, թե մեր երկիրը ապագա ունի, չնայած ինքն անձամբ էլ վստահ է եղել, որ անպայման կհաղթահարենք ձախորդ օրերը։
![]()
![]()