ԵՄ-ն 15-րդ անգամ երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն պաշտոնապես երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը, ասվում է Եվրամիության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ԵՄ խորհուրդը որոշել է վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների նկատմամբ ներկայում գործող սահմանափակող միջոցները՝ մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը», — ասվում է փաստաթղթում։

ԵՄ առաջնորդները դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այնուհետև եվրոպացի առաջնորդները նաև կոչ էին արել Ռուսաստանին «սկսել իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ