![]()
Առանձնացնել խանութներում բնական կաթից և հավելումներով արտադրված կաթնամթերքը՝ դրանք դասավորելով առանձին բաժիններում:
Առաջարկը Էկոնոմիկայի նախարարությանն է: Նպատակը՝ օգնել սպառողին կողմնորոշվել ապրանքի ընտրության հարցում:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին՝ շեշտելով երկու կարևոր հարց՝ ինչպես որոշումը պետք է իրագործեն փոքր խանութները, և հնարավոր կլինի՞ արդյոք վերահսկողություն իրականացնել:
![]()