ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստ կանցկացվի

Հունվարի 13-ին կանցկացվի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը»,- լրագրողներին ասել է նա։

Վ.Զայնետդինովի խոսքով, հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ