![]()
Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին՝ թաց ձյան, 14-ին՝ ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մարզերում այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հունվարի 13-ին և 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-ին և 15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։
![]()