![]()
Միքայել Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
Սիրելի՛ երևանցիներ,
նախաձեռնել եմ Երևանի բոլոր վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումների շարք: Այդ հանդիպումները նպատակ ունեն բացառապես վեր հանելու բնակիչների խնդիրները, դրանց առարկայական լուծում տալու:
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ հունվարի 10-ին, Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում լսեցի նրանց հուզող տարաբնույթ խնդիրները, առաջարկեցի լուծումներ իմ կողմից, ինչպես նաև խոստացա հետամուտ լինել դրանց լուծմանը:
Առաջիկա հանդիպումները տեղի կունենան:
📍Հունվարի12-ին՝ ժամը 13:00-15:00 ,Նոր Նորք վարչական շրջան,
📍Հունվարի14-ին՝ ժամը 13:00-15:00, Ավան վարչական շրջան:
![]()