Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը

Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

Այն միմյանց կապում է Թալին համայնքի Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերը և միջպետական Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհը։

Ծրագիրն իրականացվել է ՀԲ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ