Երևան-Գյումրի ավտոճանապարհին ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։

Շիրակի և Արագածոտնի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ